Մոսկվայում խափանվել է «օրենքով գողերի» հավաքը (տեսանյութ)

16:53 • 26.05.14

Մոսկվայում ոստիկանները՝ «Рысь» հատուկ ջոկատի օգնությամբ, խափանել են քրեական հեղինակությունների հավաքը, որը կազմակերպել էր վրացի «օրենքով գող»։ Հանդիպումը պետք է կայանար մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, հայտնում է НТВ-ն։

 

Ոստիկանները ձերբակալել են մոտ 30 մարդու։ Նրանք, ովքեր օպերատիվ հետաքրքրություն են ներկայացնում, տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք։

Այժմ նրանց ստուգում են հանցագործությունների կատարման առնչությամբ, հայտնել են ՌԴ Ներքին գործերի նախարարությունից։