Նոր խարբերդ գյուղի ամառանոցներից մեկում դի է հայտնաբերվել

15:35 • 26.05.14

Մայիսի 26-ին` ժամը 12:58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 


Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և հայտնաբերել 1949 թ. ծնված Ս. Ա.-ի դին: