Օբաման շնորհավորել է Ուկրաինային՝ ընտրությունների կայացման առիթով

09:14 • 26.05.14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Ուկրաինային՝ կայացած ընտրությունների առիթով, երկրի նոր նախագահի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել, տեղեկացնում է Russia Today-ը:


ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունները Ուկրաինայում քայլ է՝ դեպի այդ երկրի միասնություն:


«Ուկրաինայի ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց իր վճռականությունը՝ առանց արտաքին միջամտության ղեկավար ընտրելու և ժողովրդավարական պայմաններում ապրելու հարցում», - ասել է Բարաք Օբաման:


Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայում կայացել են նախագահի ընտրությունները, որոնցում, նախնական տվյալներով, 54% ձայներով հաղթում է Պետրո Պորոշենկոն: