Պորոշենկոն երդմնակալությունից հետո կվաճառի բիզնեսն ու կշարունակի համագործակցել գործող վարչապետի հետ
Ուկրաինայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն, ով ԿԸՀ նախնական տվյալներով հաղթում է նախագահական ընտրություններում, հաստատել է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո բիզնեսը ծախելու մտադրության մասին, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Բացի այդ, Պորոշենկոն արդեն հայտարարել է Ուկրաինայի գործող վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին։
«Յացենյուկն ակտիվ և հաջող քաղաքականություն ցուցադրեց»,-ասել է Պյոտր Պորոշենկոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե կպահպանի՞ արդյոք Յացենյուկն իր տեղը կառավարությունում։
Ավելի վաղ գործարար Պորոշենկոն հայտարարել էր, որ նախագահի պաշտոնում իր առաջնահերթությունը լինելու է երկրի եվրաինտեգրումը։










