Ուկրաինայում մշակվել է քվեաթերթիկների 25.39%-ը, Պորոշենկոն հավաքել է 54.14% ձայն

08:32 • 26.05.14

Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 25.39%-ի հաշվարկի արդյունքում նախագահի թեկնածու, գործարար Պյոտր Պորոշենկոն առաջատար է ձայների 54.14%-ով, այս մասին հայտնում է Коммерсант-ը։


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ստացել է ձայների 13.14%-ը, 3-րդ տեղը զբաղեցնում է «Արմատական կուսակցության» («Радикальная партия») կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն՝ 8.48%-ով։


Չորրորդ տեղում է պատգամավոր Անատոլի Գրիցենկոն (5,53%), 5-րդում՝ Սերգեյ Տիգիպկոն (5,07%), Միխայիլ Դոբկինը զբաղեցնում է 6-րդ տեղը (3,32%)։