Սպիտակ տունը սխալմամբ հրապարակել է Աֆղանստանում ԱՄՆ-ի ռեզիդենտի անունը
Սպիտակ տունը սխալմամբ հայտնել է Աֆղանստանում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ռեզիդենտի անունը, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ներին։
Որոշ տվյալներով՝ սխալմունքը տեղի է ունեցել աշխատակիցների անփութության պատճառով, որոնց հանձնարարված է եղել լրագրողներին փոխանցել Բարաք Օբամայի հետ ճեպազրույցի մասնակիցների ցուցակը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահն անսպասելի ժամանել էր Բաղրամի ավիաբազա, ճեպազրույց ունեցել ամերիկյան ուժերի հրամանատարների հետ։
Ըստ Washington Post-ի՝ ԿՀՎ-ի ռեզիդենտը ևս ներառված է եղել այն 15 բարձրաստիճան պաշտոնյաների թվում, ովքեր պետք է հանդիպեին Օբամային։ Ռեզիդենտը ցուցակում նշված է եղել որպես chief of the station՝ եզրույթ, որը օգտագործվում է կոնկրետ երկրում ԿՀՎ-ի ռեզիդենտին նշելու համար: Սխալի հայտնի դառնալուց հետո Սպիտակ տունը նոր ցուցակ է տարածել, որում արդեն նշված անձը չի եղել: Սպիտակ տան խնդրանքով Washington Post-ը չի հրապարակել ռեզիդենտի անունը՝ անվտանգության նկատառումներով:










