Միխեիլ Սաակաշվիլին կարող է Ուկրաինայի նախագահի խորհրդականը դառնալ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Դենդուկիձեն կարող են ներառվել Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմում՝ որպես նախագահի խորհրդականներ։
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, այդ մասին ուղիղ եթերում հայտարարել է «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, որը, համաձայն բոլոր exit poll-երի արդյունքների, հաղթել է Կիևի քաղաքապետի ընտրություններում։
«Վրաստանը մեզ համար օրինակ է։ Ես շատերի հետ էի այդ թեմայով խոսում։ Խոսել եմ Սաակաշվիլիի հետ, նա առաջարկել է իր ծառայությունները։ Խոսել եմ Դենդուկիձեի հետ, և վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրն իր օգնությունը կտրամադրի, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- ասել է Կլիչկոն։
Համաձայն exit-poll-ի արդյունքների՝ Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթել է գործարար Պյոտր Պորոշենկոն, նրա օգտին քվեարկել է ընտրողների 55.9%-ը։










