Ճապոնիայում տղամարդը սղոցով հարձակվել է երգչուհիների վրա. կան տուժածներ

10:59 • 26.05.14

Ճապոնիայում տղամարդը սղոցով հարձակվել է AKB48 փոփ խմբի վրա, որը բաղկացած է 140 աղջիկներից, հայտնում է RT-ն: Հարձակման հետևանքով խմբի անդամներից երկուսը հիվանդանոց են տեղափոխվել։

 

Տղամարդը հայտնվել է երկրպագուների խմբի մեջ Իվետե շրջանում և հանկարծակի հարձակվել՝ 50 սմ-անոց սղոցով: 

Տուժածները 19 և 18-ամյա աղջիկներ են: Հարձակվողը՝ 24-ամյա երիտասարդ: Աղջիկներին փորձել է պաշտպանել նրանց թիմի անդամներից մեկը, ով ևս տուժել է:

 

Առայժմ հարձակման դրդապատճառն անհայտ է։