Samsung-ը կթողարկի «խելացի» ժամացույց, որն ամբողջությամբ կփոխարինի սմարթֆոնը

15:59 • 26.05.14

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունն արդեն այս ամառ կներկայացնի իր հերթական նորույթը՝ սմարթֆոնն ամբողջությամբ փոխարինող սմարթվոչ։
 

Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ The Wall Sreet Journal-ին հղումով, նոր սարքը հնարավորություն կտա զանգեր կատարել, լուսանկարել, համացանցից օգտվել և անգամ օգտատիրոջ զարկերակային ռիթմը չափել։

 

Նախքան այս լուրեր են շրջանառվել, որ Samsung-ի մյուս մրցակիցները՝ Apple, HTC, Microsoft ընկերությունները, ևս աշխատում են «խելացի» ժամացույցների ստեղծման վրա։ Սակայն սա առաջին դեպքն է, երբ նշվում է, որ սմարթվոչը կկարողանա ամբողջությամբ փոխարինել սմարթֆոնը։

Samsung-ը կթողարկի «խելացի» ժամացույց, որն ամբողջությամբ կփոխարինի սմարթֆոնը