Ամերիկուհին ավարտական վկայականը ստացել է ավարտելուց 75 տարի անց

11:31 • 26.05.14

ԱՄՆ-ի Մեն նահանգի բնակչուհին քոլեջի իր դիպլոմը ստացել է ավարտելուց 75 տարի անց, հայտնում է Associated Press-ը:

 

Ջեսի Ուայթ անունով այդ կինն այժմ 99 տարեկան է: Նա իր դիպլոմը պետք է ստանար 1939-ին, սակայն այն ժամանակ չէր կարողացել կատարել անհրաժեշտ վճարումը՝ 5 դոլարի չափով:

 

Այս մասին իմանալով՝ Ուայթի ծանոթը որոշել է վճարել նախկին ուսանողուհու փոխարեն և կապվել է քոլեջի տնօրեն Ալան Սթիլի հետ։

 

Սթիլն օրերս կազմակերպել է դիպլոմի հանձնման արարողություն, որի ժամանակ ամերիկուհին ստացել է մեքենագրուհու և հաշվետարի մասնագիտության մասին իր վկայականը:

Ուայթն ասել է, որ առանց այդ դիպլոմի իր կյանքը լիարժեք չի եղել։