ԵՄ-ն չի բացառում, որ մինչև տարեվերջ Ուկրաինայի հետ անայցագրային ռեժիմ կսահմանի
Ուկրաինայում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին ենթադրում է, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև այցագրային ռեժիմը կարող է չեղարկվել մինչև տարեվերջ։
Ինչպես նշում է Взгляд-ը, պաշտոնյայի խոսքով՝ հունիսի 2-ին ԵՄ-ի անդամ երկրները գնահատելու են Ուկրաինայի արձանագրած առաջընթացը անայցագրային ռեժիմին անցնելուն ուղղված ծրագրի շրջանակներում։
Ուսումնասիրելով Կիևի արձանագրած արդյունքները՝ այդ երկիրը կկարողանա անցում կատարել ծրագրի 2-րդ փուլ։
«Երկրորդ փուլից հետո, ինչպես եղավ Մոլդովայի պարագայում, մի քանի ամսից, հնարավոր է, Ուկրաինայի հետ հաստատվի անայցագրային ռեժիմ»,-ասել է Տոմբինսկին։










