Գիտնականները 70.000 աստղերի «օրրան» են հայտնաբերել

00:49 • 27.05.14

Spitzer տիեզերական աստղադիտակը  առավել խիտ տիեզերական ամպ է հայտնաբերել, որտեղ, ըստ գիտնականների, արդեն սկսվել է աստղերի առաջացման գործընթացը:


Այս մասին հաղորդում է correspondent.net-ը՝ NASA-ի կայք էջի հայտարարությանը հղումով:

NASA-ի կայք էջում նշվում է, որ այն մոտ 50 լուսային տարի երկարություն ունի, և ամպերում կարող է մոտ 70.000 աստղ ձևավորվել:


Գիտնականների կարծիքով՝ վերջիններս առավել մեծ դասի աստղերի թվին են պատկանում ՝ նրանք գրեթե 20 անգամ ավելի մեծ են արևից, իսկ նրանց զանգվածը գերազանցում է արևի զանգվածին 1 կամ 2 կարգով:


Ջերմաստիճանը նմանատիպ աստղերի մակերեսին կարող է մինչև 30.000 աստիճանի հասնել: Այդպիսի աստղերը կարճ կյանք են ունենում և գերնոր աստղերի են վերածվում:

 

Գիտնականները 70.000 աստղերի «օրրան» են հայտնաբերել