Չիլիացի աշակերտները 7.000 տարվա մումիա են հայտնաբերել

14:51 • 27.05.14

Չիլիի դպրոցներից մեկի աշակերտները հյուսիսային Արիկա շրջանում իրականացված հնագիտական արշավի ժամանակ 7.000 տարվա մումիա են հայտնաբերել։

 

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, գտածոն պատկանել է չինչորո հնագույն մշակույթին, որը մ.թ.ա. 9-2-րդ հազարամյակներում գոյություն է ունեցել ներկայիս Չիլիի և Պերուի առափնյա հատվածներում։ Չինչորո մումիաներն առայսօր աշխարհում հայտնաբերված ամենահին նմուշներն են։ Դրանցից ամենահինն ունի 9.000 տարվա պատմություն։

 

Գիտնականների կարծիքով՝ աշակերտների հայտնաբերած մումիան այսքան հեշտությամբ է ի հայտ եկել՝ ապրիլին այդ շրջանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։
 

Չիլիացի աշակերտները 7.000 տարվա մումիա են հայտնաբերել