Google-ը ցանկանում է վերահսկել օգտատերերի բնակարանները

19:31 • 27.05.14

Google ընկերության «Nest» ստորաբաժանումը քննարկում է տեսախցիկներ արտադրող «Dropcam» տեխնոլոգիաների ձեռքբերման հնարավորությունը, որի միջոցով ընկերությունը ցանկանում է վերահսկողության տեխնոլոգիաների շուկա մուտք գործել: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն` The Information-ին հղումով:


Ներկա պահին Nest-ը, որը Google-ը ձեռք է բերել այս տարվա հունվար ամսին՝ 3.2 մլրդ դոլարով, էլեկտրաէներգիայի, ծխի և ածխածնի երկօքսիդի սենսորներով կենցաղային թերմոստատներ է արտադրում:


Dropcam տեխնոլոգիաների ձեռքբերումը Nest-ին հնարավորություն կտա ընդլայնել իր վերահսկման համակարգերի արտադրությունը:


Dropcam-ը ինտերնետին միանալու հնարավորությամբ 150 դոլար արժողությամբ տեսախցիկներ է արտադրում, որոնք կարող են տեսանկարահանած նյութերը հեռարձակել համակարգիչների կամ բջջային սարքերի միջոցով: Իսկ թե ինչ փուլում են երկու ընկերությունների միջև բանակցությունները, դեռևս հայտնի չէ: 

 

Google-ը ցանկանում է վերահսկել օգտատերերի բնակարանները