Նոր սերնդի Gallardo-ն. Lamborghini և Zagato ընկերությունները նոր սպորտային մեքենա են ներկայացրել (լուսանկարներ)

23:00 • 27.05.14

Lamborghini իտալական ընկերությունը և Zagato դիզայներական ստուդիան միավորել են իրենց ջանքերը նոր սպորտային մեքենա ստեղծելու համար:


Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ autonews.ru-ին հղումով, մեքենան թողարկվել է եզակի օրինակով, որի պրեմիերան տեղի է ունեցել Իտալիայի Կոմո լճի մոտ տեղի ունեցած Concorso d'Eleganza Villa d'Este մեքենաների «գեղեցկության մրցույթում»:


Մեքենան թողարկել են Zagato ընկերության 95-ամյակի առթիվ: Նորագույն մոդելն ստեղծվել է Gallardo LP570-4 մոդելի հիման վրա՝ ստանալով 5-95 ինդեքսը: Յուրօրինակ սպորտքարի սեփականատեր է դարձել Lamborghini մեքենաների հայտնի կոլեկցիոներ Ալբերտ Շպիսը:


Նորույթի կապոտի տակ ինժեներները տեղադրել են 10 մխոցային 5.2 լիտր տարողությամբ շարժիչ, որն աշխատում է 6 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ: Շարժիչի հզորությունը կազմում է 570 ձիաուժ հզորություն, իսկ առաջին 100 կմ/ժամ-ը մեքենան հաղթահարում է 4 վայրկյանում: Առավելագույն արագությունը 300 կմ/ժամ է:


Հիշեցնենք, որ Gallardo LP 570-4 Spyder Performante մոդելի վերջին օրինակը թողարկվել է անցյալ տարի: Ընդհանուր առմամբ՝ մոդելի գոյության ընթացքում ընկերությունը արտադրել և վաճառել է 14 022 Gallardo մոդել: Այն ընկերության պատմության մեջ ամենահաջողված մոդելն է, որի տարեկան վաճառքը միջինում կազմել է 250-2000 մեքենա:

 


 

Նոր սերնդի Gallardo-ն. Lamborghini և Zagato ընկերությունները նոր սպորտային մեքենա են ներկայացրել (լուսանկարներ)