Գիտնականները կենսաբազմազանության կարևորությունը բացատրել են մեկ գենի օրինակով
Ամերիկացի գիտնականները բացատրել են կենսաբազմազանության նշանակությունը մեկ գենի օրինակով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում հրատարակված հոդվածին հղումով:
Նրանց հաջողվել է հետևել, թե ինչպես է մեկ գենի մուտացիան ազդում «tsihlov» ցեղատեսակի ձկների հետագա սերունդների վրա:
Մասնավորապես՝ պարզվել է, որ նման փոփոխությունը կարող է ազդել կենդանի էակի անատոմիական ձևի և մորֆոլոգիայի վրա: Այն տեղի է ունենում նույնիսկ՝ այն դեպքում, երբ մուտացիան հարմարվողական բնույթ չի կրում:
Այսպիսով՝ մեկ գենի փոփոխման արդյունքում կարող են ո′չ միայն գանգի և ծնոտի փոփոխություններ լինել, այլև՝ նրանց շարժունակության:
Գիտնականները պնդում են, որ նման ոչ մեծ փոփոխությունների հասկացությունը կօգնի ավելի լավ հասկանալ էվոլյուցիայի չափերը:










