Գիտնականներին հաջողվել է բարձր արագությամբ Երկրից Լուսին փոխանցել մեծ ծավալով տվյալներ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծել են լազերային կապի տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս բարձր արագությամբ Երկրից Լուսին փոխանցել մեծ ծավալով տվյալներ, անգամ` HD տեսանյութ։
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, Lunar Laser Communication Demonstration (LLCD) նորաստեղծ տեխնոլոգիայի փորձարկումները տևել են 30 օր և բարեհաջող են անցել։ Նոր համակարգի առաջնային նպատակն է արագընթաց ինտերնետային կապ ապահովել տիեզերագնացների ու երկրային կայանների միջև։
Լայնաշերտ միացման արդյունքում արձանագրվել է 1 վայրկյանում 19.44 մեգաբիթ ծավալով տեղեկության փոխանցում, իսկ ներբեռնման արագությունը 1 վայրկյանում կազմել է 622 մեգաբիթ, ինչը 1.000 անգամ ավելի արագ է ցանկացած ռադիոհաճախական համակարգից։
Նշվում է, որ այս նվաճման մասին ավելի մանրամասն կպատմվի հունիսի 8-13-ը Կալիֆոռնիա նահանգում կայանալիք CLEO 2014 համաժողովի շրջանակներում։










