Իտալացի ճարտարապետները դիզայներական նոր նախագիծ են ներկայացրել, որը կարող է մաքրել օդի աղտոտվածությունը (լուսանկարներ)
«Միլան Էքսպո 2015»-ի շրջանակներում Nemesi & Partners ճարտարապետական ընկերությունը ներկայացրել է Միլանում գտնվող Palazzo Italia շենքի ճակատային մասը կառուցելու իր ծրագիրը, որը և՛ գեղեցիկ է, և՛ գործնական:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը՝ տաղավարի ճակատային մասը, նախագծի համաձայն, կնմանվի կարծրացած անտառի և կկառուցվի հատուկ ծեփամածիկով, որը կարող է ցրել մշուշը:
Երբ արևի լույսն ընկնում է նյութի վրա, այն կլանում է հատուկ աղտոտող նյութերն ու դրանք վերածում անվտանգ աղերի՝ արդյունավետորեն մաքրելով օդը՝ միաժամանակ ֆուտուրիստական տեսք հաղորդելով շենքի դիզայնին:
Ճակատային մասը, որի 80 տոկոսը պատրաստված է վերամշակված նյութերից, ընդհանուր առմամբ՝ կզբաղեցնի 10 քառ. մետր տարածք՝ երկարությամբ, որի կառուցման համար անհրաժեշտ է 2200 տոննա ծեփամածիկ: Տաղավարի մյուս հատվածը ևս կունենա հատուկ տանիք, որն օրվա ընթացքում կկարողանա արևային էներգիա արտադրել:














