Շրջապատող մարդկանց հետ կոնֆլիկտները վաղաժամ մահվան են հանգեցնում

20:15 • 27.05.14

Զուգընկերոջ, հարևանների, բարեկամների և ընկերների հետ ներդաշնակ հարաբերությունները չափազանց կարևոր են: Գիտնականների կարծիքով՝ նրանց հետ հակամարտությունները վաղաժամ մահվան են հանգեցնում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն Reuters գործակալությանը հղումով:


Այդ հարաբերությունները հատկապես կարևոր են տղամարդկանց և աշխատանք չունեցող մարդկանց համար: Այդ մասին վկայում են 2000թ.-ից մինչև 2011թ.-ը Կոպենհագենի համալսարանի` 9870 մասնակիցների հետ անցկացրած ուսումնասիրության արդյունքները:


Գիտնականները գնահատել են սոցիալական հարաբերությունների լարվածության աստիճանը՝ հետաքրքրվելով, թե մասնակիցների շրջապատից ով է ստիպել նրանց՝ անհանգստանալ: Գիտնականներին նաև հետաքրքրել են հուզական աջակցության աստիճանն ու դեպրեսիվ ախտանիշները:


Ուսումնասիրության ընթացքում կանանց 4 և տղամարդկանց 6%-ը մահացել է: Նրանց գրեթե 50%-ը մահացել է քաղցկեղից, մյուսները` սիրտ-անոթային, լյարդի հիվանդությունների, դժբախտ պատահարների և ինքնասպանության պատճառով:


Մոտավորապես յուրաքանչյուր 10-րդ մասնակից ասել է, որ իրենց երեխաները միշտ որևէ բան են պահանջում և ստիպում են անհանագստանալ, 6%-ը նշել է, որ միշտ կամ հաճախ հակասություններ է ունենում ընտանիքի անդամների հետ, 2%-ը՝ որ հաճախ նման խնդիրներ է ունենում ընկերների հետ, 6%-ը հաճախ է վիճել գործընկերների կամ երեխաների, 2%-ը՝ այլ հարազատների,1%-ը ընկերների կամ հարևանների հետ:
 

Շրջապատող մարդկանց հետ կոնֆլիկտները վաղաժամ մահվան են հանգեցնում