Audi-ի հիմնադիրը համագործակցել է նացիստների հետ

10:50 • 27.05.14

Գերմանական Audi ավտոարտադրողի հիմնադիր հայրը՝ Ռիխարդ Բրյունը, համագործակցել է նացիստների հետ, ինչը պարզելով՝ ընկերությունում ցնցված են, հայտնում է The Times-ը:

 

Audi-ն ինքն էր պատվիրել իր հիմնադիր հոր անցյալի հետաքննությունը, որը հիմնադրել էր Audi-ին նախորդած Auto Union ընկերությունը: Դրա հետևանքով պատմաբաններ Մարտին Կուկովսկին և Ռուդոլֆ Բոխը 500 էջանոց զեկույց են ներկայացրել:

 

Պարզվել է, որ ֆաշիստները 7 համակենտրոնացման ճամբար են կառուցել Auto Union-ի համար, որոնցում նացիստների համար փոխադրամիջոցներ են թողարկվել: Պարզվել է նաև, որ Բրյունն անձամբ է պատասխանատու եղել 1942-ից ի վեր կալանավորների դաժան շահագործման համար և սերտ կապեր է ունեցել նացիստների գերագույն ղեկավարության հետ:

 

Audi-ում հայտնել են, որ կփոխեն Բրյունի առցանց պրոֆիլը, սակայն ընկերության անգլալեզու կայքերում ամբողջ աշխարհում շարունակում են դրական բնութագրեր տալ գործարարին։

 

Audi-ի հիմնադիրը համագործակցել է նացիստների հետ