Ֆիլիպիններում առաջարկում են մերսում՝ հսկայական պիթոններով, որոնց նախապես կերակրում են ճտերով (տեսանյութ)
Մարդկանց մեծ մասը սիրում է մերսումը, սակայն Ֆիլիպիններում գտնվող Cebu City Zoo կենդանաբանական այգին այդ հաճույքը տեղափոխել է լիովին նոր մակարդակի վրա։ Ինչպես նշում է Oddity Central-ը, այգին առաջարկում է հսկայական պիթոնների մասնակցությամբ մերսում, որը տևում է 15 րոպե։
Այդ րոպեների ընթացքում 4 բրիմայական պիթոնները սողում են հաճախորդի մարմնով մեկ։ Նշվում է, որ մերսման յուրաքանչյուր սեանսից առաջ 4 պիթոններից ամեն մեկին կերակրում են 10-ական ճտով, որպեսզի հաճախորդն անսպասելիորեն չհայտնվի զոհի դերում։
Նախքան մերսումը հաճախորդներին տեղեկացնում են, որ օձերին չգրգռելու համար հարկավոր է պահպանել հանդարտ շնչառություն, բարձր չխոսել, չբղավել։










