Volvo-ն ցուցադրել է նոր XC90-ի ինտերիերը, որն ամենաշքեղն է ընկերության պատմության մեջ (լուսանկարներ)
Volvo ընկերությունը հրապարակել է առաջին պաշտոնական լուսանկարները, որոնցում ներկայացվում է հաջորդ սերնդի XC90 արտաճանապարհայինի ինտերիերը:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն՝ մոդելի դեբյուտը կկայանա օգոստոսին: Մինչ պրեմիերան շվեդական ավտոարտադրողը մտադիր է գաղտնազերծել նորույթի անվտագության համակարգերի և ուժային համադրումների մասին տեղեկությունը:
Volvo-ում ընդգծել են, որ XC90-ի ինտերիերը կլինի ապրանքանիշի պատմության մեջ ամենաշքեղը: Արտաճանապարհայինի սրահի կաշեպատման համար օգտագործվել է կաշի և փայտ, իսկ փոխանցման տուփի վահանակը զարդարված է Orrefors շվեդական ընկերության բյուրեղներով:
Բացի այդ, մեքենայի կենտրոնական կառավարման վահանակը կզրկվի բոլոր տեսակի ստեղներից, որոնց կփոխարինի 9.5 դյույմ անկյունագծով սենսորային էկրանը, որը թույլ կտա կառավարել մեքենայի ամենատարբեր համակարգերը, ինչպես նաև՝ օգտվել առցանց ծառայություններից: Ավանդական կառավարման վահանակի (կառանիվի թև) փոխարեն կօգտագործվի TFT էկրան:
Արտաճանապարհային սրահում կարող է նստել 7 ուղևոր: Comfort նստատեղերը, որոնք ներառված են հիմնական կոմպլեկտում, առաջարկում են օդափոխանակման և մերսման ծառայություններ՝ որպես նախընտրելի սարքավորում: XC90 մոդելը կհամալրվի քառագոտի կլիմատ համակարգերով:
Ինչպես արդեն հայտնի է՝ XC90-ը կդառնա Volvo-ի առաջին մոդելը, որը կկառուցվի SPA մոդուլային պլատֆորմի վրա: Շարժիչային համակարգը կներառի 4 մխոցային Drive-E, տուրբո շարժիչը, որոնցից հզորագույնը այս պահին զարգացնում է 306 ձիաուժ հզորություն:





















