Իրանի դատարանը Ցուկերբերգին դատարան է կանչել՝ Instagram-ից և Whatsapp-ից բողոքների պատճառով
Իրանի դատարանը պատասխանատվության է կանչել Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ Instagram-ի և Whatsapp-ի միջոցով իրենց անձնական կյանք ներխուժելու վերաբերյալ իրանցիների բողոքներով պայմանավորված, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով։
Նշվում է, որ դատավորն արդեն կարգադրել է արգելափակել Instagram-ն ու Whatsapp-ը։
Նաև նշվում է, թե քիչ հավանական է, որ Ցուկերբերգը կհայտնվի իրանական դատարանում, քանի որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև արտահանձնման վերաբերյալ համաձայնագիր չկա։










