Aeroboat մոտորանավակում համադրվել են ֆուտուրիստական դիզայնն ու Rolls-Royce-ի ավիացիոն շարժիչը (լուսանկարներ)

01:14 • 28.05.14

Aeroboat մոտորանավակն իր մեջ միաժամանակ և՛ մեքենային, և՛ ինքնաթիռին բնորոշ ֆուտուրիստական դիզայն է համադրում:

Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ Aeroboat ֆուտուրիստական դիզայնով նավակը զինված է Rolls-Royce-ի շարժիչով, որը սակայն հնարավոր չէ գտնել և ոչ մի մեքենայում, քանի որ 12 մխոցային V-աձև Merlin-ն ստեղծվել է հատուկ ինքնաթիռների համար:


Ինչպես հայտնի է՝ Rolls-Royce-ը հզոր շարժիչներով շքեղ մեքենաներից բացի արտադրում է նաև շարժիչներ: Merlin-ը դարձել է ավիացիայի պատմության մեջ ամենահայտնի շարժիչներից մեկը: Այն Երկրորդ աշխարհամարտի տարիներին տեղադրվել էր Supermarine Spitfire և Hawker Hurricane բրիտանական կործանիչներում, ինչպես նաև՝ P-51 Mustang ամերիկյան կործանիչում:


Claydon Reeves ընկերությունը, որը կառուցել է Aeroboat-ը, փաստաթղթային ապացույցներ ունի, որ մոտորանավակում օգտագործվել է իրական Merlin շարժիչը, որի հզորությունը ներկա պահին կազմում է 1100 ձիաուժ, ինչը թույլ է տալիս մոտորանավակին՝  արագություն զարգացնել մինչև 95 ծովահանգույց (երկարության չափ=1.853 մ):

 

 

Aeroboat մոտորանավակում համադրվել են ֆուտուրիստական դիզայնն ու Rolls-Royce-ի ավիացիոն շարժիչը (լուսանկարներ)