Dodge Challenger SRT Hellcat մեքենան զինվել է Chrysler-ի ամենահզոր շարժիչով (լուսանկարներ)
Chrysler հայտնի ավտոկոնցեռնը իր նշանավոր Dodge Challenger մոդելը ներկայացրել է նոր SRT Hellcat թարմացված տարբերակով, որն ստացել է Chrysler-ի բոլոր շարժիչներից ամենահզորը:
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ Dodge Challenger SRT Hellcat մոդելն այնքան էլ գրավիչ տեսք չունի, սակայն մայրուղու վրա այն գերազանցում է բոլոր մոդելներին:
Նոր «գերհզոր» Challenger-ի կապոտի ներքո տեղադրված է նոր 8 մխոցային 6.2 լիտր ծավալով Hemi շարժիչը՝ 600 ձիաուժ հզորությամբ, որն ամենահզորն է ամերիկյան ավտոկոնցեռնի պատմության մեջ: Ավտոմեքենան կարող է զինվել 6 աստիճան մեխանիկական կամ 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով՝ ըստ ցանկության:
Նոր Hellcat-ի սրահը պատված է կաշվով և ալկանտարայով, որը ներկայանում է մի շարք գունային տարբերակներով՝ արծաթագույնի հետ կոնտրաստային համադրությամբ, իսկ կառավարման վահանակը զարդարված է ալյումինով:

















