Պարզվել են Եվրոպայի «մաքուր» և «կեղտոտ» լողափերն ունեցող երկրները

13:06 • 28.05.14

Եվրոպայի լողափերի ջրի 95%-ը նախորդ տարի համապատասխանել է որակի նվազագույն չափանիշներին, գրում է rosbalt.ru-ն։

 

Նման եզրակացություններ են արել Շրջակա միջավայրի պաշտպանության եվրոպական գործակալության գիտնականները։ Նրանք լայնածավալ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքն է դարձել Եվրոպայում ջրի որակի ինտերակտիվ քարտեզի ստեղծումը։

 

Տվյալ քարտեզում տեսանելի է, որ լողալու համար նախատեսված բոլոր վայրերը Լյուքսեմբուրգում և Կիպրոսում ստացել են ջրի որակի բարձրագույն գնահատականը։ Մի փոքր զիջում է Մալթան՝ կղզում լողալու վայրերի 99%-ը ստացել է ամենաբարձր միավորը։

 

«Գերազանց» գնահատական են ստացել նաև Խորվաթիայի և Հունաստանի լողափերի 95% և 93%-ը՝ համապատասխանաբար։
Առավել կեղտոտ են Էստոնիայի (6%), Նիդեռլանդների (5%) և Բելգիայի (4%) լողալու վայրերը։ Ամենացածր գնահատականը ստացել են Ֆրանսիայի, Իսպանիայի և Իռլանդիայի լողափերի 3%-ը:

 

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են Եվրոպայի 22.000 լողալու վայրերի ջրի որակը։
 

Պարզվել են Եվրոպայի «մաքուր» և «կեղտոտ» լողափերն ունեցող երկրները