Google-ը առանց վարորդի մեքենայի նախատիպ է ներկայացրել

09:26 • 28.05.14

Google ինտերնետ հսկան Կալիֆոռնիայի իր կենտրոնական գրասենյակում ներկայացրել է առանց վարորդի վարվող մեքենայի նախատիպը, հայտնում է The Guardian-ը:

Մեքենան զուրկ է ղեկից: Ունի երկու նստելատեղ, ճանապարհը ցույց տվող էկրան, զարգացնում է առավելագույնը 40 կմ/ժ արագություն, իր առջևի մի քանի հարյուր մետրը «տեսնում է» սենսորների միջոցով: Առաջիկայում կներկայացվի նման մեքենայի 100 օրինակ:

Google-ը արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է այս նախագծի վրա: Այժմ ևս փորձարկումները կշարունակվեն: Ըստ Google-ի՝ ինքնավարվող մեքենաները կբարելավեն անվտանգության վիճակը ավտոճանապարհներին:

Google-ը առանց վարորդի մեքենայի նախատիպ է ներկայացրել