Կբացվեն հարավ-կորեական խորտակված նավի իլյումինատորները

09:03 • 28.05.14

Այսօր՝ մայիսի 28-ին, ջրասուզորդները կբացեն հարավկորեական խորտակված նավի՝ «Սևոլի» 4-րդ տախտակամածի իլյումինատորները՝ 16 մարդու դի գտնելու համար, որոնք առաջվա պես անհետ կորած են համարվում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այժմ անցած ամիս տեղի ունեցած նավաբեկության զոհերի թիվը 288 է: Անցած շաբաթվանից, երբ կնոջ դի էր հայտնաբերվել, փրկարարները ոչ մի առաջընթաց չեն գրանցել:

Ապրիլի 16-ին «Սևոլ» ուղևորատար նավը՝ 476 ուղևորներով հանդերձ, խորտակվել էր Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ափի մոտ: Հաջողվել էր փրկվել միայն 172 հոգու: Այս գործով 20 մարդ էր ձերբակալվել:

Կբացվեն հարավ-կորեական խորտակված նավի իլյումինատորները