Skype-ը սինխրոն թարգմանության գործառույթ կունենա

14:12 • 28.05.14

Microsoft ընկերությունն աշխատում է սինխրոն թարգմանության գործառույթ ստեղծելու ուղղությամբ, որը ներառվելու է Skype ինտերնետ- ծառայության մեջ։


Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, այդ մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական բլոգում։
 

Առաջին հերթին թարգմանության գործառույթը՝ Skype Translator-ը, հայտնվելու է Windows 8-ում՝ որպես բետա- ծրագիր, սակայն նախատեսվում է թարգմանությունը հետագայում հասանելի դարձնել բոլոր տեսակի սարքեր օգտագործողներին։


Microsoft-ի տվյալներով՝ Skype-ից ամեն ամիս օգտվում է ավելի քան 300 մլն մարդ, իսկ ամենօրյա զրույցներն անցնում են 2 մլրդ րոպեն։


Հիշեցնենք, որ փետրվարին Skype-ի հիմնական մրցակիցը՝ Viber-ը, վաճառվել էր 900 մլն դոլարով։
 

Skype-ը սինխրոն թարգմանության գործառույթ կունենա