Թաիլանդում Facebook-ն արգելափակվել է
Թաիլանդի ռազմական կառավարությունը կարգադրել է ժամանակավորապես արգելափակել Facebook սոցիալական ցանցի մուտքը երկրի տարածքում, քանի որ այն օգտագործվել է փողոցային բողոքի ցույցերի կազմակերպման համար, գրում է Russia Today-ը:
Մի քանի սոցիալական ցանցեր, այդ թվում՝ Facebook-ը, ժամանակավորապես արգելափակվել են Խաղաղության և կարգուկանոնի ազգային խորհրդի (ռազմական կառավարության) հրամանով, հայտարարել է Թաիլանդի տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը:
Սոցիալական ցանցերը վերջին օրերին օգտագործվել են մայիսի 22-ին Թաիլանդում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման դեմ փողոցային ցույցերի կազմակերպման համար։ Ցույցերից ամենամեծը, որն անցկացվել էր կիրակի, ավելի քան 1.000 մարդ էր հավաքել։










