Ներկայացվել է աշխարհի ամենաբարակ հիբրիդային պլանշետը (լուսանկար)

21:40 • 02.06.14

Computex 2014 միջազգային համակարգչային ցուցահանդեսին Asus ընկերությունը բազում նոր գաջեթներ է ներկայացրել, այդ թվում՝ 12.5 հիբրիդային գերբարակ նոութբուք-պլանշետը՝ Transformer Book T300 Chi առանձնացող ստեղնաշարով և 2560×1440 էկրանով:


Ինչպես գրում է Корреспондент-ը՝ այս սարքի մասին դեռևս այնքան էլ շատ բան հայտնի չէ, սակայն առկա տվյալներն էլ արդեն ստիպում են հետաքրքրվել դրանով: Կարծես թե Microsoft-ի Surface Pro 3 պլանշետը նոր չափազանց հետաքրքիր մրցակից է ձեռք բերել:


Պլանշետը համալրված է 2560×1440 պիքսել կետայնությամբ IPS էկրանով և աշխատում է հաջորդ սերնդի Intel Core պրոցեսորով: Նման պրոցեսորի օգտագործումը թույլ է տվել հասնել ո′չ միայն բարձր կատարողականության, այլև՝ ակտիվ սառեցման բացակայության:


Պլանշետի հաստությունը կազմում է 7.3 մմ, իսկ քաշի և այլ բնութագրիչների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:

 

Представлен самый тонкий в мире гибридный планшет


 

Ներկայացվել է աշխարհի ամենաբարակ հիբրիդային պլանշետը (լուսանկար)