Google-ը ներդրումներ է անում՝ նոր արբանյակների միջոցով ինտերնետ մատչելիությունը մեծացնելու համար

09:50 • 02.06.14

Google Inc. ընկերությունը ծրագրում է 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել՝ նոր արբանյակների միջոցով ինտերնետի մատչելիությունն ընդլայնելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը: Ներդրումների ծավալը կարող է հասնել նաև 3 մլրդ-ի:

 

Նախկինում նմանատիպ փորձը Google-ի համար վեր էր ածվել տեխնիկական ու ֆինանսական բնույթի խնդիրների: 

 

Նախագիծը մեկնարկում է 180 փոքր արբանյակներից, որոնք ավելի ցածր բարձրությունների վրա կարող են թռչել, քան ավանդականները:

 

Google-ի արբանյակային ընդլայնման ծրագրերը ղեկավարում  է O3b Networks Ltd.-ի հեռահաղորդակցության ստարտափի հիմնադիր Գրեգ Ուայլերը: Google-ը նաև մասնագետների է աշխատանքի վերցնում Space Systems/Loral LLC արբանյակային ընկերությունից:

 

Google-ը ներդրումներ է անում՝ նոր արբանյակների միջոցով ինտերնետ մատչելիությունը մեծացնելու համար