ՆԱՍԱ-ն շարունակում է նախապատրաստվել Մարսի վրա վայրէջք կատարելուն
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները շարունակում են նախապատրաստվել «Կարմիր մոլորակում» վայրէջք կատարելուն։ Մասնավորապես՝ շուտով սկսվելու է հսկայական պարաշյուտի փորձարկումը։
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, պարաշյուտի փորձարկումներն անցկացվելու են հավայան հնագույն Կաուայի կղզում։ Պարաշյուտն իր տեսքով հիշեցնում է հսկայական թռչող ափսե, որը պետք է Մարս տեղափոխի ծանր բեռներ։
Դրա հետ միասին ՆԱՍԱ-ն փորձարկելու է նաև ռոբոտացված կապսուլ, որին էլ կցվելու է պարաշյուտը։ Ենթադրվում է, որ փորձարկումներն անցկացվելու են մեր մոլորակի մթնոլորտի վերին շերտերում, քանի որ այնտեղի կենսական պայմաններն ավելի շատ են նման Մարսի կենսապայմաններին։
Աղբյուրը հավելում է, որ նոր տեխնոլոգիայի կիրառմամբ իրական փորձնական թռիչքներն իրականացվելու են 2015թ. ոչ շուտ։










