Volvo-ն խոստանում է զրոյական դարձնել ավտովթարների հետևանքով մահացությունների թիվը

18:12 • 02.06.14

Շվեդական Volvo մեքենաշինական ընկերության իտալական մասնաճյուղի նախագահ Միկելե Կրիշին, ներկայացնելով բրենդի հետագա զարգացման ծրագիրը, նշել է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից ընկերությունը պատրաստում է ամենահեղափոխական նախագիծը։

 

Ինչպես նշում է Euromag-ը, Volvo-ի մասնագետները խոստանում են, որ 2020թ. դրությամբ բրենդի մեքենաների մասնակցությամբ որևէ ՃՏՊ-ի մասնակից չի մահանա։

 

Ապագայում մասնագետները կստեղծեն նորարարական մի համակարգ, որը կկարողանա մթության մեջ ճանաչել հետիոտնին ու կենդանիներին։ Արդյունքում նոր մեքենաները կդառնան ապահովության իրական երաշխիք։

 

Աղբյուրը նկատում է, որ Volvo-ն ներկայում համարվում է ամենաապահով մեքենաների արտադրողը։
 

Volvo-ն խոստանում է զրոյական դարձնել ավտովթարների հետևանքով մահացությունների թիվը