Գիտնականները հաստատում են՝ Facebook-ում բացասական հրապարակումներն ազդում են տրամադրության վրա
Ամերիկացի գիտնականները հաստատում են, որ Facebook սոցիալական ցանցի հրապարակումները դրական կամ բացասական ազդեցություն են ունենում մարդկանց տրամադրության վրա: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences-ի անդրադարձը:
Առցանց անցկացված հետազոտության շրջանակներում գիտնականներն աշխատել են մոտ 680 հազար մարդու հետ:
Գիտնականների խոսքով՝ հրապարակումներում առկա գրառումների հույզերը տարածվում են մարդկանց վրա՝ անգիտակցականի մակարդակում: Դա նշանակում է, որ բացասական ստատուս կարդալուց հետո մարդը կարող է և չհասկանալ, թե ինչու է վատթարացել նրա տրամադրությունը:
Ըստ այդմ՝ գիտնականները խորհուրդ են տալիս քիչ ժամանակ տրամադրել սոցցանցերի գրառումներն ընթերցելուն։










