Էքստրավագանտ շրջանակներ՝ Google Glass-ի համար (լուսանկարներ)

15:06 • 03.06.14

Google Glass-ը և անվանի մոդելավորող Դայան ֆոն Ֆուրսթենբերգը ներկայացրել են հայտնի ակնոցների 13 էքստրավագանտ շրջանակ, տեղեկացնում է Business Insider-ը: Ընդհանուր առմամբ խոսքը 5 նոր շրջանակի և 8 տարբեր երանգների մասին է։

 

Շրջանակները նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր բարձրտեխնոլոգիականի կողքին գնահատում են նաև բարձր նորաձևության դրսևորումները:

 

Luxottica ակնոց արտադրող հսկայի հետ համատեղ թողարկված նմուշները նախատեսվում է ներկայացնել այս ամսվա վերջին:

 

Այն դեպքում, երբ զուտ Google Glass-ն արժե 1.500 ԱՄՆ դոլար, Ֆոն Ֆուրսթենբերգի ստեղծածը կարժենա 1.620 ԱՄՆ դոլար:

DVF Google Glass

Google Glass DVF

DVF Google Glass

DVF | Made for Glass collection

 

 

 

Էքստրավագանտ շրջանակներ՝ Google Glass-ի համար (լուսանկարներ)