Գիտնականները այնպիսի արտադրանք են գտել, որը հնարավորինս պարզեցնում է մարզումներից հետո վերականգնման խնդիրը

01:25 • 03.06.14

Շոկոլադե կաթը սպորտային խմիչքներից ավելի արդյունավետ է արագացնում վերականգնման գործընթացը լողորդների մոտ: Այս փաստն ապացուցել են ԱՄՆ-ում սպորտի բժշկության քոլեջի մասնագետները: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Daily Digest News-ին:


Աղբյուրի տեղեկացմամբ՝ փորձարկմանը մասնակցած լողորդներին հաջողվում էր մոտ 200 մետր տարածություն հաղթահարելու պարագայում 2.1 վայրկյանով արագացնել լողի ընթացքը, եթե նրանք նախապես շոկոլադե կաթ էին խմում:


Ինդիանայի համալսարանից Ջոել Ստեյջերի խոսքով՝ կաթը ինտենսիվ մարզումներից հետո հիանալի կերպով վերականգնում է մարմինը:


Ածխաջրերի և սպիտակուցների հարաբերակցությունը շոկոլադե կաթի մեջ իդեալական է: Այն անվտանգ և մատչելի այլընտրանքային սպորտային խմիչք է:
 

Գիտնականները այնպիսի արտադրանք են գտել, որը հնարավորինս պարզեցնում է մարզումներից հետո վերականգնման խնդիրը