8.000 եվրո. Vertu-ն ներկայացրել է տիտանից պատրաստված հեռախոս

11:30 • 03.06.14

Լյուքս դասի բջջային հեռախոսների ու սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Vertu ընկերությունը ներկայացրել է հերթական նորույթը՝ Signature Touch մոդելը, որի գինը 8.000 եվրո է։

 

Ինչպես տեղեկացնում է Лента-ն, սարքը վաճառքում կհայտնվի ընթացիկ տարվա հուլիսին։ Ինչպես և նախկին մոդելների դեպքում, այս անգամ ևս Vertu-ն ներկայացրել է էլիտար նյութերից պատրաստված հեռախոս։ Signature Touch-ը պատրաստված է տիտանե կորպուսից, կաշվից, շափյուղայից էկրանից, որն ալմաստի պես ամուր է։

 

Ի տարբերություն նախորդ մոդելների, Signature Touch-ն ունի ժամանակակից միջուկ. 4.7 դյույմ անկյունագծով Full HD էկրան, 2.3 Գհց հաճախականությամբ քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր, 64 ԳԲ ծավալով ներքին հիշողություն։


Հեռախոսը գործում է Android 4.4 Kitkat օպերացիոն համակարգով։
 

8.000 եվրո. Vertu-ն ներկայացրել է տիտանից պատրաստված հեռախոս