Ֆրանսիացիներին կառաջարկեն բարելավել առողջությունը` դրա դիմաց վճարելով

20:45 • 04.06.14

Ֆրանսիայի իշխանությունները բնակչության առողջության պահպանման ուղղությամբ որոշակի քայլեր են նախաձեռնել. մասնավորապես՝ երկրում գրասենյակային աշխատողների համար հեծանվավազքի մասսայականացման փորձնական ծրագիր է մեկնարկել:

 

Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով «Remedium»-ին,  ծրագիրը միտված է պայքարելու միանգամից երկու խնդրի դեմ՝ մթնոլորտում վնասակար նյութերի արտանետումների և անառողջ ապրելակերպի տարածման:


Ծրագրին մասնակցող մոտ 20 կազմակերպության՝ հեծանիվով աշխատանքի եկող աշխատակիցներին վեց ամսվա ընթացքում ֆինանսական աջակցություն է երաշխավորվում:


Տրանսպորտի նախարարության պաշտոնական հրահանգի համաձայն՝ փորձնական ծրագրի շուրջ 10000 մասնակից անցած յուրաքանչյուր 1 կմ. ճանապարհի դիմաց 0.25 եվրո կստանան:



 

Ֆրանսիացիներին կառաջարկեն բարելավել առողջությունը` դրա դիմաց վճարելով