DDoS հարձակումը խափանել է ԵԱՀԿ-ի կայքի աշխատանքը

15:58 • 04.06.14

Այսօր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի աշխատանքի խափանման պատճառ է դարձել հզոր DDoS հարձակումը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով կառույցի մամուլի ծառայությանը:  

 

ԵԱՀԿ-ի կայքն այսօր հասանելի չի եղել օգտատերերի համար՝ այն բանից հետո, երբ հրապարակվել է Ուկրաինայում դիտորդների զեկույցը։

 

Դրանում դիտորդներն արձանագրել էին, որ հունիսի 2-ին Լուգանսկի պետական վարչակազմի շենքը հրթիռակոծվել է:

 

ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ «շարունակվող DDoS հարձակումն անընդունելի» է: Ըստ կառույցի՝ հարձակման թիկունքում ուժեր են, որոնք ցանկանում են խոչընդոտել խոսքի ազատությունը։

 

 

DDoS հարձակումը խափանել է ԵԱՀԿ-ի կայքի աշխատանքը