Պատմական 10 տվյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը՝ լուսանկարներով
Դպրոցում դասավանդվող որոշ պատմական տեղեկություններ համաշխարհային պատմության վերաբերյալ երբեմն խեղաթյուրվում են և այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում է Viralnova.com-ը՝ ներկայացնելով 10 պատմական «առասպել», որոնք շատերն ընդունում են որպես փաստ:
1. Ջորջ Վաշինգտոնի ատամները փայտից չեն պատրաստված եղել, դրանք պատրաստված են եղել ոսկուց, փղոսկրից, կապարից, մարդու, կապիկի և ձիու ատամներից:

2.Իրականում Քրիստափոր Կոլումբոսը չի հայտնաբերել ԱՄՆ-ն: Ցամաքը, որին նա հասել է, Կարիբյան կղզիներն են եղել:

3. Վիկինգները եղջյուրներ չեն ունեցել իրենց սաղավարտների վրա: Այդ պատկերն առաջացել է Ռիչարդ Վագների հայտնի օպերայից, որն ստեղծվել է 1876-ին:

4. Նապոլեոն Բոնապարտը կարճահասակ չի եղել: Նա ունեցել է 157 սմ հասակ, որը այն ժամանակ ֆրանսիացի տղամարդկանց համեմատ միջինից փոքր ինչ բարձր է եղել:

5. Երկաթե աղջիկների կերպարը չի ստեղծվել Միջին դարերում: Դրանք չեն կիրառվել տանջանքների համար: Դրանք ստեղծվել են 18-րդ դարում և հավաքվել են թանգարանի ցուցանմուշներից, կիրառվել այցելուներին գրավելու համար:

6. Ալբերտ Էյնշտեյնը մաթեմատիկայից վատ չի եղել դպրոցում: Դա սխալ համոզմունք է, որը հրապարակել է Ripley-ը: Նախքան 15 տարեկանը նա յուրացրել է դիֆերենցիալ եւ ինտեգրալ հաշվումները:

7. Միջին դարերում եվրոպացիները չէին կարծում, որ Երկիրը հարթ է: Հին հույն փիլիսոփաների ժամանակներից, ինչպիսիք են Պլատոնն ու Արիստոտելը, եվրոպացի մտավորականները ընդունել էին Երկրի գնդաձև տեսությունը:

8. Մայիսի 5-ը՝ Cinco de Mayo-ն, Մեքսիկայի Անկախության օրը չէ, ինչպես շատերը կարծում են: Մեքսիկացիներն իրենց անկախությունն Իսպանիայից նշում են սեպտեմբերի 16-ին, իսկ մայիսի 5-ին նրանք տոնում են իրենց հաղթանակը Ֆրանսիայի նկատմամբ՝ Պուեբլայի ճակատամարտում:

9. ԱՄՆ Անկախության հրամանագիրը չի ստորագրվել 1776-ի հուլիսի 4-ին: Կոնգրեսն է այդ օրը հաստատել այն, որն ստորագրվել է 1766-ի օգոստոսի 2-ին:

10. Մարի Անտուանետը երբևէ չի ասել՝ «Եթե նրանք հաց չունեն, թող թխվածք ուտեն» (Qu’ils mangent de la brioche)՝ իմանալով, որ ֆրանսիացի գյուղացիները քաղցած են: Այս արտահայտության ծագումը խճճված պատմություն ունի: Այն հրապարակվել է, երբ Ֆրանսիայի թագուհին ընդամենը 10 տարեկան է եղել:











