Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են նոր համատեղ ծրագրեր իրականացնել Միջազգային տիեզերակայանում

08:57 • 04.06.14

Գիտությունների ռուսական ակադեմիայի ներկայացուցիչ Օլեգ Օռլովը տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) վրա կարող են նոր համատեղ ծրագրեր իրականացնել, տեղեկացնում է Газета-ն։

 

Օռլովը պատմել է, որ «Ռոսկոսմոսը» նպատակ ունի արագացնել Միջազգային տիեզերակայանի վրա գիտական ծրագրի իրականացումը։ Մասնավորապես ռուսական կողմն ամերիկացիների հետ քննարկում է ռեսուրսների միավորման հավանականությունը։

 

Եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ, ապա ՄՏԿ-ի վրա հնարավոր կլինի համատեղ հետազոտություններ անցկացնել՝ օգտագործելով և՛ ռուսների, և՛ ամերիկացիների տեխնիկական հնարավորությունները։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա ապրիլին ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, ինչը կապված էր Ուկրաինայի և Ղրիմի շուրջ տեղի ունեցած զարգացումներով։
 

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են նոր համատեղ ծրագրեր իրականացնել Միջազգային տիեզերակայանում