Կոալաները ծառերն օգտագործում են զովանալու համար

10:37 • 04.06.14

Կոալաները, որոնք ժամերով կախվում են ծառերից, դրանց հաստ բներն օգտագործում են որպես «սառնարան»՝ ջերմությունը ցրելու համար, հայտնում է gazeta.ru-ն:

 

Նման եզրակացության են հանգել Մելբուռնի համալսարանի գիտնականները, որոնք ինֆրակարմիր տեսախցիկներով նկարահանել են 30 կոալաների՝ քաղաքի արևելքում:

 

Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են, որ շոգին որոշ ծառերի բները մոտ 5 աստիճանով ավելի սառն են լինում, քան շրջակայքի օդը: Շոգին կոալաներն ակացիաները նախընտրում են էվկալիպտներից:

 

Այդ ծառերի միջոցով կոալաները կարողանում են պահպանել օրգանիզմի ջրի կեսը, որը շոգ օրերին հարկավոր է լինում կենդանուն, ինչն իր հերթին զգալիորեն նվազեցնում է ջերմային ազդեցությունը կոալաների վրա։

Կոալաները ծառերն օգտագործում են զովանալու համար