Pagani ընկերությունը շուտով կներկայացնի Zonda սուպերքարի նոր հատուկ տարբերակը (լուսանկարներ)
Pagani իտալական ընկերությունն աշխատում է Zonda սուպերքարի հերթական հատուկ տարբերակի վրա, որը կստանա Zonda 760 Х անվանումը: Ինչպես գրում է Motor.ru-ն՝ նոր Zonda-ն հավանաբար կթողարկվի եզակի օրինակով՝ չինաստանցի անհայտ հաճախորդի պատվերով:
Սուպերքարի տարբերակիչ հատկանիշներն են՝ փիրուզագույն թափքը՝ տանիքում իտալական դրոշի գույներ ունեցող երկայնական գծով: Սրահը կպատվի արտաքինին գույնին հարմար երանգով կաշվով:
Սուպերքարը կզինվի 7.3 լիտր 12 մխոցային ատմոսֆերային շարժիչով, որի հզորությունը կազմում է 760 ձիաուժ, որը համադրվում է սեկվենտալ ռեժիմով աշխատող փոխանցման տուփի հետ: Դինամիկ բնութագրիչները չեն հաղորդվում: Ինչպես նշվում է՝ օրինակ, Pagani Zonda R հատուկ մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.7 վայկյանում իսկ առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ:
Pagani Zonda-ի նախորդ էքսկլյուզիվ Revolucion մոդելը անցյալ ամառ թողարկվել է 5 օրինակով, որոնցից յուրաքանչյուրի արժեքն է՝ 2.2 մլն եվրո: Այն զինվել է 800 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով:
Zonda 760 Х



Pagani Zonda Revolucion















