ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերքի «ամենատեսարժան» նկարը (լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է տիեզերքի մի մասի ամենատեսարժան լուսանկարը, որը ստեղծվել է Hubble հեռադիտակի հավաքած նյութերի օգնությամբ։
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, լուսանկարի համար հիմք են ծառայել 2003-2012թթ. ընթացքում հեռադիտակի Advanced Camera for Surveys և Wide Field Camera 3 տեսախցիկների արած լուսանկարները։
Արդյունքում ստացվել է ստորև ներկայացված լուսանկարը, որում ներառված է մոտ 10.000 գալակտիկա։ Մասնագետների խոսքերով՝ լուսանկարը զգալի օգնել է աստղերի ձևավորման գործընթացն ուսումնասիրելու հարցում։
Աղբյուրը նշում է, որ կրկին Hubble-ի օգնությամբ արված տիեզերքի նախորդ նմանատիպ լուսանկարը հրապարակվել էր 5 տարի առաջ։ Սակայն ներկայիս տարբերակն առավել հաջող է։











