100 հազար տարի առաջ խոշոր կենդանիների ոչնչացման պատճառը մարդիկ են եղել. գիտնականներ

17:25 • 05.06.14

100 հազար տարի առաջ խոշոր կենդանիների ոչնչացման պատճառը մարդիկ են եղել. ասված է բրիտանացի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Proceedings of the Royal Society B գիտական ամսագրում, տեղեկացնում է gazeta.ru-ն։


Նախկինում ընդունված էր կարծել, որ ոչնչացման պատճառը, որը տեղի է ունեցել սառցե դարաշրջանում, կլիման է եղել։


Նման եզրահանգման նրանք կարողացել են գալ` ստեղծելով մոդել, որում ներառվել են բոլոր հայտնի կենդանիները, որոնք գոյություն են ունեցել Երկիր մոլորակի վրա՝ 132 հազար տարուց մինչև 1000 տարի առաջ։

 

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ 177 խոշոր կենդանիներ սատկել են վերջին զանգվածային ոչնչացման ժամանակ, և դա տեղի է ունեցել մարդկանց հաստատված տարածքներում։
 

100 հազար տարի առաջ խոշոր կենդանիների ոչնչացման պատճառը մարդիկ են եղել. գիտնականներ