Ներկայացվել են նոր BMW X6-ի առաջին պաշտոնական լուսանկարները

19:51 • 05.06.14

Համացանցում են հայտնվել երկրորդ սերնդի  BMW X6 քրոսովերի առաջին պաշտոնական լուսանկարները: Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ մոդելի հանրային դեբյուտը կկայանա ընթացիկ տարվա օգոստոսին` Մոսկվայի ավտոսրահում:


Նորագույն մոդելը, որի դիզայնը համապատասխանեցվել է X5 մոդելին, կներկայացվի երկու շարժիչային տարբերակներով՝ 306 ձիաուժ հզորությամբ 3 լիտր ծավալով 6 մխոցային տուրբո և 450 ձիաուժ հզորությամբ 4.4 լիտր ծավալով 8 մխոցային շարժիչով, ինչպես նաև` 6 մխոցային 3 լիտր ծավալով դիզելային շարժիչներով՝ 258 և 381 ձիաուժ հզորությամբ:


«Գերհզոր» M մոդելը կներկայացվի հաջորդ տարի, իսկ այժմ ներկայիս քրոսովերում տեղադրված է 555 ձիաուժ հզորությամբ V8 երկտուրբո շարժիչը՝ 4.4 լիտր ծավալով:
 

Появились первые официальные фотографии нового BMW X6

Ներկայացվել են նոր BMW X6-ի առաջին պաշտոնական լուսանկարները