Ճապոնիայում մարդու հույզերը վերծանող ռոբոտ է ստեղծվել

13:18 • 05.06.14

Ճապոնական Softbank ընկերությունը ներկայացրել է Pepper անվանումով ռոբոտին, որը կարողանում է վերծանել մարդկանց հույզերը, տեղեկացնում է BBC-ն:

 

Նոր ռոբոտն արհեստական ինտելեկտի համակարգի հիման վրա է ստեղծված, ինչը թույլ է տալիս վերլուծել մարդկանց ժեստերը, արտահայտչամիջոցները և ձայնի տոները:

 

Ընկերության ղեկավարը նկատել է, որ երբ մարդիկ ուզում են որևէ մեկին անսիրտ և անհույզ անվանել, ասում են՝ ռոբոտ է: Եվ այժմ  պատմության մեջ առաջին անգամ իրենք ստեղծել են ռոբոտ, որին սիրտ ու հույզերով են օժտել:

Ընկերությունից հայտնում են, թե մարդիկ նոր ռոբոտի հետ կարող են շփվել ճիշտ այնպես, ինչպես իրենց ընկերների ու ընտանիքի անդամների հետ: Իսկ ռոբոտը կարող է նաև զանազան հանձնարարություններ կատարել: 

Ռոբոտը վաճառքի կհանվի հաջորդ տարի՝ մոտ 2000 ԱՄՆ դոլար գնով: 

 

Ճապոնիայում մարդու հույզերը վերծանող ռոբոտ է ստեղծվել