Instagram-ը նոր գործառույթներ ունի (տեսանյութ)
Instagram ֆոտոծառայությունը հնարավորություն է ընձեռում ավելի լավ խմբագրել լուսանկարները։ Այժմ «սոցիալական» ֆոտոծառայությունը մրցակցություն կապահովի «լուրջ» խմբագրական ծրագրերի համար։ Օգտատերերը կարող են մշակել լուսանկարներն իրենց հայեցողությամբ, գրում է hitech.vesti.ru-ն։
«Այժմ մարդիկ մտնում են Instagram իրենց լուսանկարները հրապարակելու համար, սակայն չեն վերադառնում՝ խմբագրելու համար»,- նշել է նախագծի ղեկավար Քևին Սիսթրոմը՝ ներկայացնելով նորամուծությունը։
Սոցիալական կայքի թարմացված տարբերակը հասանելի է iOS և Android-սմարթֆոնների համար։ Իսկ Windows Phone-ի օգտատերերը ստիպված կլինեն մի փոքր սպասել։
Սիսթրոմը նշել է, որ նոր գործառույթները թույլ կտան հրաժարվել կողմնակի խմբագրող ծրագրերից՝ Instagram-ի լուսանկարները մշակելու համար։










