Հակաքաղցկեղային 2 դեղամիջոց, որ կարող են բժշկության մեջ իրական հեղափոխություն կատարել

00:41 • 05.06.14

Ավարտվել է մաշկի քաղցկեղի զարգացմանը նվիրված միջազգային երկու խոշոր փորձարկման փուլը, որի արդյունքում պարզ է դարձել, որ քաղցկեղի բուժման հետ կապված վերջին հայտնագործությունները կարող են հեղաշրջում իրականացնել այդ հիվանդության բուժման գործում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:


Անկախ փորձագետներից բաղկացած խումբը մելանոմայի դեմ պայքարող 2 դեղամիջոց (pembrolizumab և nivolumab) է ներկայացրել: Դրանք իմունային համակարգին օգնում են ճանաչել վիրուսներին և հարձակում գործել դրանց վրա: Դրանք արգելափակում են քաղցկեղի կողմից օգտագործվող կենսաբանական ճանապարհը, որը վերջիններս օգտագործում են իմունային համակարգից թաքնվելու նպատակով:


Մելանոմայի զարգացումը (երբ մաշկի քաղցկեղն արդեն թափանցում է այլ օրգաններ) շատ դժվարությամբ է բուժվում: Դեռևս վերջերս նման ախտորոշմամբ հիվանդների կյանքը մինչև 6 ամիս էր տևում, սակայն նոր դեղամիջոցների շնորհիվ ամեն ինչ փոխվել է:

 

 

Հակաքաղցկեղային 2 դեղամիջոց, որ կարող են բժշկության մեջ իրական հեղափոխություն կատարել